Կորցնելով տուն ու հայրենիք․ ՀՀ տեղափոխվող արցախցիներն անորոշության մեջ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմից ու հրադադարից 5 օր անց՝ երեկվանից Բաքուն թույլատրել է տեղահանված արցախցիներին հատել Հակարիի կամրջին տեղադրված անցակետը և մուտք գործել Հայաստան։ Տղամարդկանց, սակայն, ստիպել են իջնել և քայլելով անցնել կամուրջը։

Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ: Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Կոռնիձորում հիմնված մարդասիրական կայաններում սոցիալական աշխատողների կողմից լրացվում են քաղաքացիների տվյալները և առկա կարիքները՝ կապված կացարանի, սննդի, հագուստի, այլ անհրաժեշտ պարագաների հետ։ 

Արցախից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք ունեն կացարանի կարիք, տեղավորվում են հիմնականում Սյունիքում, Գորիսում, Վայոց ձորում։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հայաստան եկող տեղահանված արցախցիների թիվը ժամ առ ժամ աճում է։ Թեև հասկանալի է, որ այս պահին առաջնահերթ է նրանց սննդով և կեցավայրով ապահովելն է, սակայն կարևոր է նաև ժամանակի ընթացքում նրանց կարգավիճակի հստակեցման գործընթաց սկսելը։

Ըստ «Փախստականների և ապաստարանի» մասին ՀՀ օրենքի՝ փախստական է համարվում օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ։

Թեև բռնի տեղահանվելու փաստն ակնառու է, սակայն արցախյան կողմից պաշտոնական հաղորդագրություններում, կարծես, խուսափում են «տեղահանված» բառից։ Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում գրառումներ կատարելիս օգտագործում է «Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող քաղաքացիներ» արտահայտությունը։

Մինչ այդ, կառավարությունն առանձնացրել է հյուրանոցային, հյուրատնային համարներ, մասամբ բնակարանային ֆոնդ։ Կեցության խնդիրներից բացի առայժմ անորոշ են մնում արցախցիների մշտական բնակեցման և աշխատանքով ապահովելու հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան