Ռուսական ռազմարդյունաբերական համալիրը մինչև տարեվերջ մտադիր է արտադրել 1300 միավոր «Գեռան-2» ԱԹՍ՝ իրանական «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքի ռուսական անալոգը, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ գեներալ Վադիմ Սկիբիցկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով, ռուսական «շահեդները» հավաքելիս նախատեսում են օգտագործել ինչպես արտաքին, այնպես էլ հայրենական արտադրության բաղադրիչներ։ Միևնույն ժամանակ, Սկիբիցկին …

