Հազարավոր փախստականներ Լեռնային Ղարաբաղից փախել են Հայաստան՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովից առաջ. DW-ի անդրադարձը

Լուրեր

24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 18:48
Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը
24.07.2026 | 18:35
ՊՆ սանիտարական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
24.07.2026 | 18:30
Ի՞նչ է փոխվել Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերում 7 տարվա ընթացքում․ 2018-ից՝ 2025
24.07.2026 | 18:21
Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 40,000 մարդ տարհանվել է
Բոլորը

Հազարավոր փախստականներ Լեռնային Ղարաբաղից հասել են Հայաստան՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումից առաջ, որն անցկացվում է անցյալ շաբաթ ԼՂ նկատմամբ Բաքվի տարած հաղթանակի կապակցությամբ։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ Ղարաբաղից Հայաստան է ժամանել առնվազն 4850 մարդ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի զանգվածային արտահոսք է սպասվում։

«Տարածաշրջանի 120 հազար հայեր չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ Նրանց 99,9 տոկոսը նախընտրում է լքել իր պատմական հողերը»,- ասել է նա։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի արագ հաղթանակի համար։

Մինչ այդ, Երևանում չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները՝ Փաշինյանի և ամբողջ կառավարության հրաժարականի պահանջով։ Ցուցարարները դժգոհ են, որ Հայաստանը չօգնեց Լեռնային Ղարաբաղին՝ հետ մղել Ադրբեջանի զինված ներխուժումը։