Կրեմլը մեղադրեց Փաշինյանին դեպի Արևմուտք թեքվելու համար․ Երևան-Մոսկվա հակասությունները խորանում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:13
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն Ռուսաստանին անուղղակի մեղադրում է Հայաստանին դավաճանելու համար։ Վարչապետը կիրակի կեսօրին ուղերձով դիմել է հայ ժողովրդին ու ընդգծել, որ դաշնակիցները ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող գործընթացներում անգործություն են ցուցաբերել, իսկ այժմ էլ, ըստ Փաշինյանի, ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հարվածի տակ դնելով ներքին անվտանգությունն ու կայունությունը։

Թեև Փաշինյանը որևէ պետության անուն չի տվել, ոչ էլ անվտանգային դաշինքի, սակայն ակնհայտ է, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի մասին է, քանի որ նրա հիշատակած օրինակներն ուղիղ առնչություն ունեն Մոսկվայի ստանձնած պարտավորությունների հետ։ Փաշինյանը հիշեցրել է Խծաբերդի, Փառուխի դեպքերը, Արցախի բնակչության ահաբեկումը, ադրբեջանական վերջին հարձակումը՝ նշելով, որ այս ամենը լրջագույն հարցեր են բարձրացնում Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության և մոտիվների վերաբերյալ։

Ի՞նչ սպառնալիքների մասին է խոսում Հայաստանի ղեկավարը․ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը նշում է՝ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ, Մոսկվան առաջ է քաշում պայմաններ, որոնք Հայաստանը չի ցանկանում բավարարել։

Մինչ Փաշինյանը ուղիղ եթերում դիմում էր ՀՀ քաղաքացիներին, սոցիալական կայքերում կարծիքներ էին հնչում, թե վարչապետը կհայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։ Նման բան տեղի չունեցավ։

Արեգ Քոչինյանը շեշտում է՝ պաշտոնական Երևանի մոտ վախ կա, գնում է կիսամեթոդների ճանապարհով, ինչը կրկնակի ցավոտ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Փորձագետի խոսքով՝  երկու տարբերակ կա․ կա՛մ պետք է վերջ տալ Արևմուտքի հետ հարաբերություններին ու գնալ Հայաստանի բելառուսացման ճանապարհով, կա՛մ պետք է պայքարել։

Նիկոլ Փաշինյանի սուր քննադատություններին ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարարությունն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել։ Մոսկվայի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները վնասող հայտարարություններ են անում։ ՌԴ ԱԳՆ-ն ծավալուն տեքստ է տարածել, որտեղ Փաշինյանին մեղադրել է պատերազմը ուշ կանգնեցնելու, ՀՀ զորքերը Արցախից դուրս չհանելու և Հայաստանն Արևմուտքի աշխարհաքաղաքական պատանդ դարձնելու համար։

«Ակնհայտ փորձ է արվում ազատել իրեն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հաստատում են մեր ավելի վաղ արված  եզրակացություններն այն մասին, որ Արևմուտքի կողմից հրահրվող և պաշտոնական Երևանի կողմից սատարվող և սեփական երկրի ու մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ ունեն։ Կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանեց, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստում էին շրջադարձ կատարել Ռուսաստանից»,- մասնավորապես, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Քաղաքական մեկնաբան Հարություն Մկրտչյանը Մոսկվայի մեղադրանքներն անհիմն է համարում։ Նշում է՝ ՀՀ-ն փորձում է իր ինքնիշխանությունը պահպանել։

Երևան-Մոսկվա բացահայտ տարաձայնությունների ֆոնին այսօր Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Փաուերը «հաստատելու է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր է ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։

Ինչ ենթատեքստ ունի հայ-ռուսական հարաբերությունների՝ ընդգծված լարվածության ֆոնին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը։ Հարություն Մկրտչյանը պատվիրակության ժամանումը դրական է համարում։

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի արձագանքել Մոսկվայի մեղադրանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան