Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ֆրանսիայում դեսպանների համաժողովի ընթացքում ելույթ ունենալիս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ «Ես չեմ անդրադառնա բոլոր այն ճգնաժամերին, որտեղ մեր դիվանագիտությունն ակտիվ է, բայց որոշ թեմաներ ուզում եմ նշել։ Խեղդամահության ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, ինչպես սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը՝ անօրինական է, այն նաև անբարոյական …

