Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբրի 28-ի նիստում ի թիվս այլ հարցերի ներառված է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Նախագիծը զեկուցելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, համազեկուցողը հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է։ Կառավարությունը ստատուտի հրատապ վավերացումը հիմնավորում է 2021 թվականի մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակումներով և ռազմական հանցագործություններ իրականացնելով։ Նախագծում շեշտվում է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր:

«Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարեւոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված եւ Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաեւ պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ եւ զսպող միջոց Ադրբեջանի համար»,-նշված է նախագծի հիմնավորումների բաժնում:

ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտը վավերացնելու որոշման մասին հայտարարեց 2022 թվականի դեկտեմբերին՝ հավանություն տալով նախագծին և առաջարկելով ՍԴ-ին պարզել՝ արդյոք այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Բարձր դատարանը որոշեց, որ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ Մայր օրենքին։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում այս ստատուտի վավերացման անհրաժեշտությունը հիմնավորեց ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական բարեկամության պայմանագրի անգործունակ լինելով։ «Երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, որոշեցինք վավերացնել Հռոմի ստատուտը, և այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,- ասել էր Փաշինյանը։ Մոսկվան Երևանին սուր քննադատում է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց սկսելու համար։

Նարեկ Կիրակոսյան