Ալիևի ռեժիմն Ադրբեջանում բանտարկում է Արցախի վրա հարձակումը քննադատողներին

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրվանից Ալիևի ռեժիմը ձերբակալում և լռեցնում է պատերազմին դեմ հանդես եկող քաղաքացիներին։ Ձերբակալման մասին առաջին հաղորդագրությունն ադրբեջանցի նախկին դիվանագետ Էմին Շաիգ Իբրահիմովի մասին էր։ Նա ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին և մեկ ամսով վարչական կալանքի ենթարկվել՝ «արգելված տեղեկությունների տարածման» համար։

Իբրահիմովի փաստաբան Ագիլ Լայիչը հայտնել է, որ իր հետ հանդիպման ժամանակ պաշտպանյալը պատմել է ձերբակալության իրական պատճառի մասին՝ սոցիալական ցանցերում հնչեցրած քննադատությունը։

«Նրա դուռը թակել են և ներկայացել որպես Azersu-ի (բնակելի շենքերի ջրի բաշխման պետական ​​ընկերության) աշխատակիցներ։ Դուռը բացելուն պես քաղաքացիական հագուստով մի քանի անձինք ներխուժել են բնակարան և ուժի կիրառմամբ բռնել նրան։ Բացի այդ, առանց դատարանի որոշման՝ խուզարկել են տունը, վերցրել շատ իրեր, այդ թվում` հեռախոսներ, համակարգիչներ և տեսաձայնագրիչներ»,- ասել է փաստաբանը։

Նշենք, որ Իբրահիմովը նախկին դիվանագետ է, աշխատել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանը, Ուրուգվայում և այլ երկրներում Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունում։ Էմին Իբրահիմովը կարծում է, որ ԼՂ-ի վրա Բաքվի հարձակման գործողությունները իրականացվել են ռուսական շահերի շրջանակում, և այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նույն օրը Ադրբեջանի պատերազմական ագրեսիայի մեկ այլ բացահայտ քննադատ Ամրահ Թահմազովն է նույն մեղադրանքով մեկ ամսով բանտարկվել։ Նա պարբերաբար հանդես է գալիս Ադրբեջանի իշխանություններին հասցեին քննադատությամբ։ Մայիսին նույնպես նա մեկամսյա վարչական կալանքի էր դատապարտվել։ Ձերբակալությունից մեկ օր առաջ Թահմազովը հայտնել էր, որ իրեն հրավիրել են Պետական ​​անվտանգության ծառայություն։ Նրա խոսքով՝ այս ամենի պատճառ են դարձել պատերազմի դեմ սոցցանցերում իր գրառումները։

Մեկ այլ ակտիվիստ Նեմաթ Աբասովը, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից է, մեկ ամսով կալանավորվել է՝ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։ Նա Ֆեյսբուքում գրել էր, որ «մարդկային մահերն օրինականացնող ցանկացած մտածելակերպ հիմար է և չար, ինչ էլ լինի՝ նրանց մտադրությունը, մտքերը, որոնք ծառայում են ատելությանը, մահին և նման հասկացություններին, պետք է մերժվեն»:

Սեպտեմբերի 21-ին էլ լրագրող Նուրլան Գահրամանլին (առավել հայտնի է Լիբրե կեղծանունով) դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի։ Դատական ​​նիստին լրագրողը հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել։ Նա հայտարարել է իր անմեղության մասին ու նշել, որ ձերբակալությունը կապված է իր հակապատերազմական հայտարարությունների հետ։

Մեկ այլ ակտիվիստ՝ Աֆիադդին Մամեդովը ձերբակալվել է, իբր, խուլիգանության և դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքով։ Նրա կողմնակիցներն ասում են, որ դա շինծու գործ է։ Նրա նկատմամբ սահմանվել է 4 ամսվա նախնական կալանք։

Ընդհանուր առմամբ, վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել է 9 քաղաքական և հասարակական ակտիվիստ՝ Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունները քննադատելու համար։

Էմմա Չոբանյան