Ռուսական բանակը շարունակում է ռազմական հանցագործություններն Ուկրաինայում. ՄԱԿ-ը նոր զեկույց է հրապարակել

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին առընթեր Ուկրաինայում խախտումների հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովը հերթական զեկույցն է հրապարակել իր գործունեության վերաբերյալ։

Նշվում է, որ «կան բազմաթիվ ապացույցներ, որ ռուսական ռազմական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարում Ուկրաինայում, այդ թվում՝ պայթուցիկ զենքով ապօրինի հարձակումներ, քաղաքացիական անձանց վնաս պատճառող հարձակումներ, խոշտանգումներ, սեռական և գենդերային բռնություն ու հարձակումներ էներգետիկ ենթակառուցվածքների վրա»։

«Խերսոնում և Զապորոժիեում հանձնաժողովի հետաքննությունը ցույց է տալիս ռուս զինվորականների կողմից խոշտանգումների համատարած և համակարգված կիրառում այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են Ուկրաինայի զինված ուժերին իրազեկելու մեջ: Որոշ դեպքերում խոշտանգումները կիրառվել են այնպիսի դաժանությամբ, որ հանգեցրել է անձի մահվան։ Տուժածներից մեկը, որը ենթարկվել է էլեկտրահարման, ասել է. «Ամեն անգամ, երբ ես պատասխանում էի, որ ոչինչ չգիտեմ կամ չեմ հիշում, ինձ հոսանքահարում էին… Չգիտեմ՝ ինչքան տևեց։ Դա կարծես հավերժություն էր»»,- ասվում է զեկույցում:

Հանձնաժողովը պարզել է, որ Խերսոնի մարզում ռուս զինվորները բռնաբարել և սեռական ոտնձգություններ են կատարել 19-ից 83 տարեկան կանանց նկատմամբ։ Հաճախ ընտանիքի անդամներին պահել են կողքի սենյակում՝ ստիպելով այդ գործողությունների ականատեսը լինել։

Հանձնաժողովի հետաքննությունները Խերսոնում և Զապորոժիեում ցույց են տվել ռուս զինվորականների կողմից խոշտանգումների համատարած և համակարգված կիրառում այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվել են Ուկրաինայի զինված ուժերին իրազեկելու մեջ: