Թուրքիայում ազգայնականները պահանջում են քաղաքացիությունից զրկել հաջակցության Արցախի հանդես եկած թուրք իրավապաշտպաններին

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Թուրքիայում ազգայնականները պահանջում են քաղաքացիությունից զրկել 123 թուրք իրավապաշտպաններին վերջերս արած հայտարարությունից հետո, որով վերջինները միջազգային հանրությանը զգուշացնում էին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին:

Մասնավորապես, Եվրասիական թյուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Իսմայիլ Ջենգիզն արձագանքել է այս հայտարարությանը՝ գիտնականներին անվանելով «հայասեր մանկուրտներ»: Նա առաջարկել է նրանց ուղարկել Հայաստան:

Հիշեցնենք, որ Թուրքիայից 123 իրավապաշտպաններ դիմել էին միջազգային կազմակերպություններին՝ Արցախին օգնություն ցուցաբերելու համար։

«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը, ակտիվ դիրքորոշում ցուցաբերել»,- ասվում էր համատեղ հայտարարության մեջ։

Պահանջվում էր նաև շտապ մարդասիրական օգնություն և օդային փոխադրումներ իրականացնել՝ տարածաշրջանում արգելափակված խաղաղ բնակիչներին անվտանգ վայրեր տարհանելու համար։

«Ադրբեջանական բռնապետության միակ նպատակը հայկական գոյությանը վերջ տալն է իր կողմից հաստատված ինքնիշխանության սահմաններում։ Ինչպես Նախիջևանի ժառանգությունից ոչ մի քար չթողնվեց Ջուղայի հայկական գերեզմանոցում, հիմա էլ Ղարաբաղը՝ ցանկանում է վերացնել հայկական ներկայությունը Արցախում։ Մենք՝ Թուրքիայից ներքոստորագրյալներս, տեսնում ենք, որ միջազգային հանրությունը երբեք բավականաչափ զգայուն չի եղել զարգացումների նկատմամբ և մտահոգությամբ ենք հետևում իրավիճակին։ Եվ մենք կրկնում ենք՝ կանխել ցեղասպանությունները՝ չի նշանակում սպասել դրանց կատարմանը, հետո միջամտել։ Դա նշանակում է ակտիվորեն փորձել կանխել ցեղասպանությունը»,- ասվում էր իրավապաշտպանների հայտարարության տեքստում։

Էմմա Չոբանյան