Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի խոցման մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր առավոտյան խափանվել է Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության միջոցով։ Խափանված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»։ Ուկրաինական կողմը …

