Քաղաքացիներից մեկի բողոքի հիման վրա երևանյան երթուղիներից մեկը սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից։ Քաղաքացին ահազանգել էր, որ վարորդը վարելու ընթացքում հեռախոսով է խոսում, ծխում և ծխախոտի մնացորդը դուրս նետում պատուհանից, իսկ ուղևորներին պարտադրում, որ ուղեվարձը արկղում գցելու փոխարեն՝ իրեն տան։ «Երևանի ավտոբուս» ԲԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանն ավտոբուսում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը դիտել ու հաստատում …