Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս, նրա դստերն ու որդուն. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
15.01.2026 | 22:57
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
15.01.2026 | 22:10
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP
15.01.2026 | 21:54
Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին
15.01.2026 | 21:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2026 | 21:29
Հեռախոսներ են ներկրել մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ-ը՝ կոմիտեի ձերբակալված պաշտոնյաների մասին
15.01.2026 | 21:13
Անկախ ԲԴԽ կազմից՝ Խորհուրդը չի կարող Դավիթ Հարությունյանի գործով տրիբունալ լինել. փաստանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 21:00
Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:45
10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:33
ԱՄՆ-ը Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավ է կալանել
15.01.2026 | 20:21
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Ավարտվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Ներքին Խնձորեսկ բնակավայրի ղեկավարը, 2005թ. ստանձնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պաշտոնեական կեղծիք կատարելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աշխատակիցների, համայնքի ղեկավարի տեղակալի, վիճակահանության հանձնաժողովի նախագահի և անդամների միջոցով, իրականությանը չհամապատասխանող գրառումներ ներառելով համապատասխան արձանագրությունների մեջ, հաստատելով համապատասխան փաստաթղթերը, իրեն վստահված խոշոր չափերով` ընդհանուր 3.063.250 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող, ընդհանուր 4.824 հա հողամասերն օտարել է դստերը։ Վերջինս իր հերթին ձևական առուվաճառքի պայմանագրով այդ գույքը փոխանցել է եղբորը:

Բացի այդ, հանդիսանալով հիշյալ գյուղական համայնքի «Զոհված ազատամարտիկների հրապարակի բարեկարգման օժանդակ աշխատանքներ» ծրագրի պատվիրատու և նշված աշխատանքների կազմակերպման ու իրականացման ղեկավար, համայնքի վարչական տարածքում զոհված ազատամարտիկների` գոյություն չունեցող հրապարակի բարեկարգման աշխատանքները նշված ծրագրով նախատեսված ծավալով ու ժամանակահատվածում փաստացի չիրականացնելու, օժանդակ աշխատակիցների կողմից դրանց կատարմանը փաստացի չմասնակցելու պայմաններում, Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարն անձամբ ստորագրել է իր հանձնարարությամբ կազմված՝ կատարվելիք աշխատանքների` իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ կատարողական ակտը, 25 աշխատակիցների նույն ժամանակահատվածի հաճախումները հավաստող ցուցակը։ Այն շրջանառության մեջ դնելով` համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է ծրագրի շրջանակում հրապարակի բարեկարգմանը հատկացված, տեղական գանձապետական բաժին փոխանցված 1.844.600 ՀՀ դրամից օժանդակ աշխատակիցների վարձատրության համար նախատեսված խոշոր չափերով` ընդհանուր 1.132.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը:

Քննությամբ պարզվել է նաև, որ նշված բնակավայրի նախկին ղեկավարը փաստացի չկայացած աճուրդների միջոցով իր ընտանիքին պատկանող ընկերության անունից հանդես եկած մորաքրոջ որդուն 4.272.000 ՀՀ դրամ և 2.740.800 ՀՀ դրամ արժեքներով օտարել է ընդհանուր 13.957.800 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող ընդհանուր 32.46 հա երկու հողամասերը։ Դրանք սեփականությամբ իր և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հաշվեկշիռ ներառելու, իրենց սեփականությունը դարձնելու միջոցով նա յուրացրել է իրեն վստահված համայնքային սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով հիշյալ հողամասերը:

Բացի այդ, կեղծ որոշման հիման վրա փաստացի չկայացած մրցույթի արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր` 15.8654 հա հողամասերը վարձակալությամբ տրամադրվել են դրա իրավունքը չունեցող անձանց` հիշյալ համայնքի նախկին ղեկավարի որդուն, աշխատակցին և մրցութային հանձնաժողովի անդամին, ինչպես նաև` փաստացի չկայացած մրցույթի մյուս մասնակիցներին` էական վնաս պատճառելով համայնքի և հասարակության օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս դստերը և որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել` հիշյալ ենթադրյալ հանցագործություններում ներգրավված մյուս անձանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին:

Գորիս համայնքին պատճառված վնասի հատուցումը, ինչպես նաև` հանցավոր ճանապարհով ստացված գույքերի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար արգելանք է դրվել Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 19.88 հա և 12.58 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի, ինչպես նաև 4.824 հա վարելահողի վրա:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: