ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե հայ-ադրբեջանական բանակցություններում առանցքային որ հարցերի շուրջ դիրքորոշումներն են պահանջում հետագա աշխատանք: «Հարցերից մեկը վերաբերում է սահմանազատման հարցերին, որը ենթադրում է 1975 թվականի քարտեզի շուրջ հանձնառությունը: Մյուսը՝ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշմանը: Հարցերից մեկն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի …

