Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են Կասպից ծովում ռազմածովային զորավարժություններ անցկացնել

Լուրեր

26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
26.06.2026 | 20:56
Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում
26.06.2026 | 20:49
Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադին ժամանել է Հայաստան
26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
Բոլորը

Ադրբեջանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Կասպից ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բեքիրովը Բաքվում հանդիպել է Իրանի ՌԾՈՒ ռազմածովային գործողությունների հրամանատար, Մոհամմադ Ռեզա Խազայիի գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպմանը քննարկվել է «Խազրի-2023» զորավարժությունների նշանակությունը, ընդգծվել ապագայում Կասպից ծովում Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը, ինչի կապակցությամբ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։ Նաև քննարկվել են երկու երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

Իրանական պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ որպես դիտորդ մասնակցելու Ադրբեջանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք ավարտվելու են հոկտեմբերի 8-ին։

Էմմա Չոբանյան