Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ 2023 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ N զորամասում ավարտվել են ուսումնամարզական հավաքները պահեստազորի մի խումբ զինապարտների մասնակցությամբ։ Նշվում է, որ ուսումնամարզական հավաքի ընթացքում զինապարտների հետ անցկացվել են մարտական պարապմունքներ, որոնց ընթացքում նրանց բացատրվել են զենքի և տեխնիկայի մարտավարական և տեխնիկական բնութագրերն ու դրանց հետ վարվելու կանոնները։ Ստուգվել է նաև մասնակիցների բարոյահոգեբանական …

