Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարում է քաղաքականություն մտնելու և ազատագրական շարժում սկսելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով դիմել է հանրությանը։

Նա մասնավորապես ասել է, թե Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հայտարարում է քաղաքականություն մտնելու, ներքին և արտաքին թշնամիների դեմ քաղաքական ազատագրական շարժում սկսելու և Հայաստանի պետականության պաշտպանությանն ուղղված անվտանգային համակարգ ստեղծելու մասին։

Հիշեցնենք՝ Կարապետյանը մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվել էին պաշտոնից։ 2018-ի դեկտեմբերին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ 2021-ի ապրիլին ազատվել էր այդ պաշտոնից՝ նշանակվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ 2021-ի հուլիսին նշանակվել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2021-ի օգոստոսից Կարապետյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարար, իսկ նույն թվականի նոյեմբերին ազատվել պաշտոնից։