Պատժի փոխարեն բարձր պաշտո՞ն. Արշակ Կարապետյանն ին՞չ դեր է ունեցել Մարտի 1֊ին եւ ինչ թերացում՝ քառօրյա պատերազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով 2016 թվականի ապրիլի 26-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնից թերացման պատճառով հեռացված Արշակ Կարապետյանը կրկին վերադառնում է Գլխավոր շտաբ:

Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում՝ Տիրան Խաչատրյանի փոխարեն: Արշակ Կարապետյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել և սուր քննադատությունների է արժանացել:

Բանն այն է, որ Կարապետյանի գլխավորած հետախուզական վարչությունը թերացել էր իր պարտականություններում, և հայկական կողմը բավարար տեղեկություններ չի ունեցել, որ 2016 թվականին ադրբեջանական կողմը դիվերսիոն լայնամասշտաբ գործողությունների է նախապատրաստվում:

Եվ չնայած դրան՝ Սերժ Սարգսյանն Արշակ Կարապետյանին պաշտոնանկությունից հետո անգործ չէր թողել: Վերջինս, ամիսներ անց, նշանակվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ:

2018 թվականի դեկտեմբերից արդեն Արշակ Կարապետյանը միացավ հեղափոխական թիմին և նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

Թե Արշակ Կարապետյանը արցախյան վերջին պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանին՝ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակում ինչ խորհուրդներ է տվել և որ արժանիքի համար է այժմ պաշտոնեական առաջխաղացման արժանանում՝ հայտնի չէ:

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Արշակ Կարապետյանի՝ ապրիլյան պատերազմի հետ կապված թերացումների մասին պնդումներն արժանահավատ չի համարում։

Արշակ Կարապետյանն Ապրիլյան քննիչ հանձնաժողով հրավիրվել է երկու անգամ՝ Սերժ Սարգսյանի այցից առաջ և հետո, թե ինչո՞ւ, հիմնավորում չի ներկայացվել:

Քննիչ հանձնաժողովում ընդգրկված ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, մինչդեռ, ուղիղ հայտարարում է՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցում պատկառելի անդրադարձ կա Արշակ Կարապետյանի թերացումներին: Գորգիսյանը Փաշինյանի այս նշանակումն անհեթեթ է համարում: Նա փակագծեր չի բացում, բայց շեշտում է՝ Արշակ Կարապետյանի թերացումների հետ կապված քրեական գործեր հարուցելու անհրաժեշտություն կա: Հանձնաժողովում ընդգրկված ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է՝ Արշակ Կարապետյանի թերացումների մասին քաջատեղյակ է նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, մեր հարցադրումներին ի պատասխան այդպես էլ չի բացահայտում, թե ընդդիմադիր գործընկերն ինչ թերացումների մասին է ակնարկում՝ հավելելով, որ դա ներառված է նաև իր գլխավորած հանձնաժողովի պատրաստած զեկույցում: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դժգոհություններ հայտնե՞լ է Արշակ Կարապետյանի մասին: Արշակ Կարապետյանը, որը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում պաշտոնական առաջխաղացումներ է ունենում, նախկինում քննադատվում էր Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տարօրինակ էին համարում Կարապետյանին ռազմական կցորդ նշանակելը:

Ի դեպ, ուշագրավ է, որ Արշակ Կարապետյանի անունը կապվում է նաև 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ: 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանով ստեղծված կայազորում Արշակ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ կայազորի պետի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը խնդրահարույց է համարում Արշակ Կարապետյանի նշանակումն այն պարագայում, երբ նրա անվան հետ կապված տեղեկությունները վերջնականապես պարզաբանված չեն:

2018 դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը, հակառակ Սերժ Սարգսյանի՝ հետախուզության թերացման մասին պնդումներին, հայտարարել էր, որ 2016-ի ապրիլին հետախուզական տվյալների պակաս չի եղել։ Քաղաքագետն ասում է, որ այս իրարամերժ հայտարարությունները խորացնում են ճգնաժամը: Ստեղծված իրավիճակում մնում է հուսալ, որ, ի վերջո, կհրապարակվի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը և բացահայտումներ խոստացած իշխանությունները կտան բոլոր հարցերի պատասխանները:

Մինչ այդ նշենք, որ Արշակ Կարապետյանի՝ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելը հարթ չի անցել: Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել Փաշինյանի որոշման նախագիծը, և վերջինս նշանակվել է իրավունքի ուժով:

Նարեկ Կիրակոսյան