Այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ 2023-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյան) ելույթ կունենա երկրորդ համարի ներքո՝ իր «Future lover» երգով։ Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ։ Նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկությանը կարող են մասնակցել այսօր …