Վաշինգտոնը՝ Արցախի հարցով Ստամբուլում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպման մասին

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Վաշինգտոնը ևս հաստատել է սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումից առաջ Ստամբուլում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը Ստամբուլում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Ես նախ կքննարկեի այն, որ դա գաղտնի հանդիպում է: Մենք բավականին կանոնավոր կերպով շփվում ենք տարածաշրջանի շահագրգիռ կողմերի հետ, և սեպտեմբերի 17-ին Ստամբուլում հանդիպումը կայացավ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղում հատկապես հրատապ հումանիտար խնդիրներին և պոտենցիալ մարդասիրական օգնության տրամադրմանը»,- ասել է Պատելը։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյո՞ք դա եղել է Մինսկի խմբի համանախագահների հանդիպում, ամերիկացի պաշտոնյան նշել է, որ դա տեղի է ունեցել աշխատանքային մակարդակով։ Նա նաև խուսափել է պատասխանել հարցին, թե ով է նախաձեռնել հանդիպումը։

Մեկ այլ հարցի, թե դա, ըստ էության, եղել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը, Պատելը պատասխանել է․ «Ես հենց նոր ասացի. դա աշխատանքային մակարդակով հանդիպում էր, և կրկին՝ դրա կոնկրետ թեման էր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար կարիքները: Դա էր այս հանդիպման շրջանակն ու ենթատեքստը։ Ես չէի ընդլայնի այն կամ չափից դուրս ավելի չէի մեկնաբանի՝ այլ նշանակություն տալով»։

Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն բանին, որ հանդիպումից երկու օր անց սկսվեց ռազմական գործողությունները, Պատելն արձագանքել է․ «Սա մի իրավիճակ է, որով մենք շարունակում ենք խորապես մտահոգվել: Ես չեմ ուզում ամփոփվել մեկ կոնկրետ պահի վրա։ Բայց մենք, իհարկե, մտահոգված ենք վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակով, որը հանգեցրել է ավելի քան 100,000 էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստան փախչելուն, և մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին տեղում»։