Արևմուտքը պետք է վերջապես հասկանա, որ եթե ինքդ չես հարգում քո սեփական արժեքները, Ադրբեջանն ինչո՞ւ պետք է հարգի․ Էդմոն Մարուքյան

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Գրանադայում վաղը կայանալիք հանդիպումից հրաժարվելուն, ինչպես նաև Բաքվի հանցագործություններին Արևուտքի ոչ համարժեք արձագանքին։

«Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անուններով կոչել և դատապարտել նախ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, և երկրորդ՝ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները։ Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց, ի վերջո, Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ և անպատժելի է զգում՝ հրաժարվելով մասնակցել վաղը Իսպանիայի Գրենադայում կայանալիք հնգակողմ  ճգնաժամային հանդիպմանը»,- գրել է Մարուքյանը X-ի իր էջում։

Նա նշել է, որ Արևմուտքը պետք է վերանայի իր քաղաքականությունը։

«Մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն իրենց մեղմ խոսակցություններից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ նրա կատարած հանցագործությունների համար։ Արևմուտքը վերջապես պետք է հասկանա, որ եթե դու չես հարգում քո արժեքները, չափանիշները և ինքդ քեզ, ինչո՞ւ պետք է դա անի Ադրբեջանը»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք՝ վաղը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում նախատեսվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, սակայն Բաքուն հրաժարվել է մասնակցել։

Էմմա Չոբանյան