Քանի՞ հայ է մնացել Արցախում․ որևէ գերատեսչություն հստակ տվյալ չի կարողանում ներկայացնել

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100,632 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս թիվն այսօր հնչեցրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Թե քանի՞ քաղաքացի է մնացել Արցախում, հայտնի չէ։

«Այդ տվյալը հասանելի չէ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանը գրանցում է, թե քանի մարդ է մուտք գործել Լեռնային Ղարաբաղից։

Փորձեցինք որևէ տեղեկություն ստանալ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանից և ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչությունից, սակայն ապարդյուն։

Բռնի տեղահանվածների առաջին խումբը Հայաստան հասավ սեպտեմբերի 24-ին՝ ադրբեջանական հարձակումից 5 օր անց։ Մինչ այդ, Արցախի բնակչության վերաբերյալ նշվում էր մոտ 120 հազար թիվը։

Մարդահամար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջին անգամ անցկացվել է 2015 թվականին։ Այն ժամանակ ԼՂՀ-ում գրանցված էր 150,932 քաղաքացի։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո բնակչության թվի մասին 2021 թվականի հուլիսին խոսել էր այն ժամանակ ԼՂՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ Արցախում ավելի քան 120 հազար հայ կա: Այդքան մարդ սոցիալական և կրթական ծրագրերի շահառու էր։

Հայտնի է, որ միջազգային ու ադրբեջանական կառույցներն այժմ ակտիվորեն փնտրում են Արցախում մնացած հայերի։ Մինչ այս, Բաքուն հայտարարել է 7 անձի մասին, որոնք, իբր, ցանկացել են գրանցվել ադրբեջանական միգրացիոն ծառայությունում։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում մնացած «միայն մի քանի հարյուր մարդու» մասին, այդ թվում՝ հիվանդներ, հաշմանդամներ և տարեցներ։ ԿԽՄԿ-ի պաշտոնյաներից մեկը Reuters-ին տեղեկացրել էր քաղցկեղով հիվանդ մի կնոջ գտնելու մասին, որին շտապօգնության մեքենայով տարհանել էին Հայաստան։

Հարկ է նշել, որ ադրբեջանական ագրեսիայից ու Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից հետո շատ են անհետ կորածները։ Հնարավոր չէ հաշվել նաև, թե ադրբեջանական օկուպացիայի 9 ամիսների ընթացքում քանի մարդ է դուրս բերվել Արցախից։

Հետևաբար, այս օրերին տարածվող շահարկումներն ու մեխանիկական հաշվարկը, թե 120 հազարից հանած մոտ 100 հազար, նշանակում է՝ Արցախում դեռ առնվազն 15 հազարից ավելի հայ կա, պարզապես ճիշտ չեն։ Բռնի տեղահանված արցախցիները մեզ հետ զրույցում վստահեցնում են՝ այնտեղ հայ գրեթե չի մնացել՝ բացի մի քանի պաշտոնյաներից։

Գայանե Խաչատրյան