Հայաթափված Արցախի «գլխատված» ղեկավարությունը․ 3 նախագահները՝ Բաքվում ձերբակալված, մեկի ճակատագիրը՝ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
23.02.2026 | 20:14
Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Ադրբեջանի կողմից առևանգվել են, ապա ձերբակալվել ու տեղափոխվել Բաքու։ Թեև մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչ մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն ադրբեջանական մամուլն արդեն հայտնում է Հարությունյանին հարցաքննելու մասին։ Համացանցում տարածվում են նաև վերջինիս ձերբակալման կադրերը։

Արցախի առաջնորդների ձերբակալություններն այսօր խորհրդարանի ամբիոնից դատապարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ այս էլ, հայտարարություն էր տարածել ԱԳ նախարարությունը։

«Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին՝ Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները: Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը շտապեց դատապարտել Արտաքին գործերի նախարարության այս հայտարարությունը՝ նշելով, թե, իբր, «փորձ է արվում արդարացնել ձերբակալվածների գործողությունները»։ Հայաստանը, այնինչ, դեռ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հարթակից էր բարձրաձայնել այդպիսի գործողությունների բացառումը երաշխավորելու անհրաժեշտության մասին։

Արդեն սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու հարցով՝ Ադրբեջանից պահանջելով ձեռնպահ մնալ Արցախի ներկայիս կամ նախկին ղեկավարության կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից։ Իշխող ուժը ևս հղում է կատարում միջազգային ատյաններին հասցեագրված դիմումներին՝ շեշտելով՝ դրանք իրենց ուշադրության ներքո են։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու մասին Ադրբեջանը դեռ 44-օրյա պատերազմից հետո էր հայտնում։ Այն ժամանակ Բաքուն պահանջում էր հնարավորինս սեղմ ժամկետներում ձերբակալել Հարությունյանին։ Նույն ընթացքում Բաքվի գործողություններին հակադարձեց պաշտոնական Երևանը․ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու ուղղությամբ։ Factor TV-ն այսօր Դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ արդյունք է տվել գործընթացը․ գերատեսչությունից խոստացան ավելի ուշ արձագանքել։

Սեպտեմբերի 19-ին Բաքվի սանձազերծած հերթական ռազմական ագրեսիայից և նախագահ Սամվել Շահրամանյանի՝ զինաթափվելու մասին հրամանագրից հետո, երբ Արցախում սկսվեց էթնիկ զտումը և մարդկանց զանգվածային բռնի տեղահանումը Հայաստան, Ադրբեջանը սկսեց պաշտոնատար անձանց ձերբակալությունները։ Առաջինն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր․ նա ձերբակալվեց սեպտեմբերի 28-ին։ Հաջորդ օրը Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ ինքնակամ որոշել է մեկնել Շուշի, քանզի դա են պահանջում ադրբեջանական իշխանությունները։ Արդեն օրեր անց նրանց «բախտին արժանացան» Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Նրանք բոլորն այս պահին կալանավորված են։

Իրավապաշտպանը նկատում է՝ թեև արցախյան վերնախավը երեք տասնամյակ փորձել է, իր բնորոշմամբ, ծառայել Ռուսաստանին, այնուամենյանիվ, ամենավճռական պահին պուտինյան ռեժիմը ձեռքերը լվաց։

Պաշտոնաթող նախագահների ձերբակալություններին այսօր անդրադարձավ նաև ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով՝ որևէ դիմում չեն ստացել Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակման և Հայաստան վերադարձի վերաբերյալ։

Ադրբեջանի կողմից նման ապօրինի ձերբակալությունները նոր չեն․ ամիսներ շարունակ Բաքուն պարբերաբար առևանգում է Լաչինի միջանցքի ապօրինի անցակետը հատող արցախցիներից ոմանց։ Ադրբեջանական ուժայիններին չի կանգնեցրել անգամ այդ անձանց Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղեկցելու փաստը։ Առևանգված անձանց թվում է Վագիֆ Խաչատրյանը, որը Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով։ Ավելի ուշ անցակետից արցախցի երեք երիտասարդ ուսանողներ առևանգվեցին և 10-օրյա կալանքի տակ պահվեցին, որոնք ավելի ուշ վերադարձվեցին Հայաստան։

Այս իրադարձություններին զուգահեռ՝ մինչ օրս անհայտ է Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանի ճակատագիրը։ Մամուլում շրջանառվում է նրա՝ ինչպես Բաքու տեղափոխման, այնպես էլ մինչ այս պահը Արցախում լինելու մասին հակասական տեղեկությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան