Մինչև 2030 թվականը Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ. Շառլ Միշել

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Ուկրաինան կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը։ Այս մասին գերմանական Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինան և անդամակցության մյուս թեկնածուները պետք է բարեփոխումներ իրականացնեն, պայքարեն կոռուպցիայի դեմ և կատարեն իրավական նախադրյալները»,- պարզաբանել է նա։

ԵՄ անդամ երկրները «պետք է հստակ իմանան, թե ինչի են ուզում հասնել միասին, որտեղ են իրենց առաջնահերթությունները և ինչի վրա են ցանկանում գումար ծախսել», ասել է Միշելը։ Միևնույն ժամանակ, Եվրամիությունը պետք է արագացնի որոշումների կայացման գործընթացները, կարծում է եվրոպացի պաշտոնյան։

«Հարուստ և ապահով Ուկրաինան բխում է մեր շահերից։ Ամենաուշը Ռուսաստանին դիմադրությունից հետո պարզ դարձավ` Ուկրաինայի տեղը ԵՄ-ում է։ Այս կերպ ԵՄ-ն ցույց կտա, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից գործունակ է»,- հավելել է նա։

Ըստ Միշելի՝ «ամբողջ աշխարհը և, ինչպես երևում է՝ Վլադիմիր Պուտինը նույնպես», զարմացած են, թե որքան արագ Եվրամիությունը կարողացավ համաձայնության գալ Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժելու համար կոշտ պատժամիջոցների շուրջ:

«Դժվար թե որևէ մեկը սպասում էր, որ մենք առաջինը զենք կմատակարարենք Ուկրաինային»,- նշել է նա։

Հարցին, թե որն է համարում ամենալուրջ ձախողումը Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում, Միշելն ասել է. «Մենք չկարողացանք կանգնեցնել Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակվելուց, դրա հետևանքները սարսափելի են»: