Նախօրեի ճեպազրույցում լրագրողները ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերից հետաքրքրվել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման մասին։ Մասնավորապես, հարց է հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հեռակա բանավեճին։ Լրագրողը ուշադրություն էր հրավիրել Հայաստանի վարչապետի այն խոսքերի վրա, որ Ռուսաստանը չի կարողացել պաշտպանել Հայաստանը, և որ Հայաստանը, ըստ էության, պետք է այլ գործընկերներ …

