Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է. Փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Գագիկ Ծառուկյանի Փաստաբանական թիմը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հավաստիացնելով, թե Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով եւ պարզաբանումներով:

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն, իսկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքերը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելու մասին, միեւնույն ժամանակ նշվել է, որ Գ․Ծառուկյանի կողմից չի ներկայացվել պահանջված իբրեւ ապօրինի ծագում ունեցող գույքերի օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր:

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքերի մասով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ իրականացրել է մոտ 3 տարվա ընթացքում եւ ձեռք բերել մեծածավալ նյութերը, որոնք Գագիկ Ծառուկյանին են տրամադրվել վերը նշված հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս առաջ:

Նման պայմաններում օբյեկտիվորեն անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքերի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը:

Պաշտպանական խումբը հավաստիացնում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է, դրանց վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն դատարան եւ հայցվորին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը:

Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով եւ պարզաբանումներով»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր։