Ղազախստանում ապրիլի 1-ից գործարկվելու է համակարգ, որն առցանց ռեժիմում հետևում է սահմանից սահման ապրանքների տեղափոխման ամմբողջ շղթային՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է Meduza-ն։ «Մենք հասկանում ենք երկրորդական պատժամիջոցների բոլոր ռիսկերը, ուստի ուշադիր հետևում ենք մեր փոխադարձ առևտրին բոլոր գործընկերների հետ»,- ասել …