Ֆինլանդիա-ՌԴ. Մուրմանսկի մարզում սահմանին բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են անվտանգության միջոցառումների ուժեղացման և Ֆինլանդիային սահմանակից Մուրմանսկի շրջանում բարձր զգոնության ռեժիմ մտցնելու մտադրության մասին՝ կապված Հելսինկիի որոշման հետ՝ բաց թողնել Ռուսաստանի հետ միայն մեկ՝ ամենահյուսիսային սահմանային Ռայա-Ջոսեպպին անցակետը, գրում է Euronews-ը:

Նախկինում Ֆինլանդիայի կառավարությունը փակել էր արևելյան սահմանի չորս անցակետեր՝ սահմանին միգրանտների թվի աճի պատճառով, ինչին, Հելսինկիի կարծիքով, ակտիվորեն նպաստում է Մոսկվան։

«Ռուսաստանի իշխանությունները չեն միջամտում, հակառակը։ Նշաններ կան, որ նրանք նպաստում են երկիր մուտք գործելու գործիքային կիրառմանը, ինչը Ֆինլանդիայի ներքին գործերի և ԵՄ սահմանների անվտանգության վրա ազդելու փորձի ձևերից մեկն է»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։

Երեքշաբթի Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսը տեսանյութ էր հրապարակել, որում, իբր, երևում է, որ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից միգրանտները հավաքվել են Ֆինլանդիայի սահմանի մոտ։

Ամսվա սկզբից ավելի քան 600 մարդ Ռուսաստանի տարածքով Ֆինլանդիա է ժամանել՝ առանց Եվրամիություն մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի։

Հելսինկին մեղադրում է Մոսկվային հուսահատ փախստականներին և միգրանտներին շահագործելու մեջ՝ ի պատասխան ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության։ Մոսկվան հերքում է այս մեղադրանքները։