Դատական դեպարտամենտն արձագանքել է կառավարության նիստում հնչած մեղադրանքին

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

Դատական դեպարտամենտն արձագանքել է այսօր կառավարության նիստում հնչած մեղադրանքին։

«Այսօր Կառավարության նիստին, ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտահոգության, որ ձգձգվում են կոռուպցիոն գործերով իրական արդյունքները, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է. «Մենք հիմա քրեական գործ ունենք դատարան ուղարկված մոտ 20 մլն դրամի կաշառքի դիմաց ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ։ Այդ քրեական գործը դատարանը վարույթ ընդունելուց հետո բոլոր մեղադրյալներին կալանքից ազատել է։ Ես ամենևին չեմ ուզում քննարկել դատարանի որոշումը, բայց մենք ունենք իրավիճակ, երբ, որպես պրակտիկա, կալանքի տակ չգտնվելու դեպքում՝ դատական նիստերը տարիներով ձգձգվում են, դա խնդիր է»։

Խոսքն ակնհայտորեն վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործին, որում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ:

Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը, իսկ վերջինի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Դատարանը, հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները, գտել է, որ ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը, անհրաժեշտ չէ, քանի որ կիրառված համակցված խափանման միջոցները բավարար են մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Ավելին՝ նախաքննական մարմնի կողմից բավարար ապացույցներ ու հիմնավորումներ չեն ներկայացվել, որ մեղադրյալները կալանքի բացակայության դեպքում կարող են խոչընդոտել քննությանը:

Նաև հարկ ենք համարում ընդգծել, որ խափանման միջոցներն առհասարակ չեն պարունակում պատժիչ տարրեր: Առավել ևս, անթույլատրելի է խափանման միջոցի ընտրությունը դատական քննության արագացման խթան կամ քննության հետ ավելի օպերատիվ համագործակցելու մոտիվացիոն գործիք ծառայացնելը:

Եթե որևէ դատավորի որոշում որևէ պետական մարմին ցանկանում է կասկածի տակ դնել, ապա կա երկու եղանակ` վերադաս ատյան բողոքարկումը կամ դատավորին կարգապահական պատասխանատության ենթարկելու գործիքակազմը:

Նշված և այլ գործերի ձգձգման համար որևէ դատավորի վերաբերյալ կարգապահական ոչ մի վարույթ առկա չէ, ինչը վկայում է, որ չկա փաստարկված որևէ դատական սխալ, որը Հակակոռուպցիոն կոմիտեին հիմք կտար դիմել դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

Վերջում, որպես ամփոփում, կարևոր է ընդգծել, որ հանուն կոռուպցիայի դեմ արագ և արդյունավետ պայքարի՝ դատական իշխանությունը պատրաստ է ցանկացած քննարկման և աշխատանքային համագործակցության, որը, անշուշտ, կլինի օրինականության և դատավորների էթիկայի վարքականոնների շրջագծում: Նման աշխատանքային և հրապարակային քննարկումներում դատական իշխանությունը պատրաստ է ներկայացնել իր հիմնավորումները և մտահոգությունները, թե՛ հանրությանը, և թե՛ իշխանության մյուս թևերին ու անկախ մարմիններին:

Դատական իշխանությունը 2024 թվականի հունվարից նաև հրապարակային հարթակներում կներկայացնի բոլոր թերացումների, ձգձգումների, չարդարացված ակնկալիքների ու եղած ձեռքբերումների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: