ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության հարցում Ֆրանսիայի միջնորդական ջանքերը։ Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն մի կողմից ողջունում է հակամարտության կարգավորման հարցում ցանկացած ջանք, սակայն մյուս կողմից դրանք, ըստ նրա, չպետք է հակադրվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին կամ խաթարեն դրանք։ «Հայտնի է Ֆրանսիայի գործունեությունն այս ուղղությամբ: Նման միջնորդական …

