Կիևում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Նրա խոսքով՝ սա քաղաքի ամենազանգվածային գնդակոծությունն է գարնանից ի վեր։ Ռուսական բանակը նախ տարբեր ուղղություններից կիրառել է «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարքեր, ապա՝ հրթիռներ։ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 օդային …

