«Դարի փոթորիկ»՝ Ղրիմում. կես միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
Բոլորը

Սև ծովում մոլեգնող հզոր փոթորկի պատճառով ՌԴ կողմից բռնակցված Ղրիմում մոտ 500 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նրա տեղեկություններով՝ ամենաշատը տուժել են թերակղզու Սևծովյան, Սակի, Բելոգորսկի, Սիմֆերոպոլի, Օկտյաբրսկի, Բախչիսարայի և Լենինսկի շրջանները։ Ղրիմի հարավային և հարավարևելյան ափերի մոտ ալիքները հասնում են 8-9 մետրի։
Տեղական տելեգրամյան ալիքները գրում են, որ քամին պոկում է տանիքներ, տապալում ծառեր ու էլեկտրասյուներ։ Նաև հրապարակվում են հեղեղված տների և ճանապարհների տեսանյութեր։ Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների գնահատականներով՝ Սև ծովում մոլեգնող փոթորիկը վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղն է։
Ըստ թերակղզու իշխանությունների՝ Սակի-Եվպատորիա մայրուղին ամբողջությամբ փակվել է վատ եղանակի պատճառով, Եվպատորիայում հեղեղված տներից 150 մարդ է տարհանվել։  Նոյեմբերի 27-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել։

Տեսանյութը՝ այստեղ։