ՀՀ ԱԳՆ-ն 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ: Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։ Չնայած բազմաթիվ ուղերձներին և ջանքերին՝ տարածաշրջանում …

