Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո զրույցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Լաչինի միջանցքի, ինչպես նաև Աղդամի ճանապարհի հարցը։ Ալիևը բողոքել է, թե «Հայաստանի ու Արցախի իշխանությունները նպատակաուղղված արհեստական խոչընդոտներ են ստեղծում Աղդամի ճանապարհի շահագորման համար և այն …

