Հայաստանի պատմության թանգարանում բացվեց ազգային արժույթի 30-ամյակին նվիրված ցուցադրություն

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով նոր ցուցադրություն՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին։ Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունն ընդգրկում է պատմական կարևոր հաջորդական շրջափուլեր և ցուցադրության մեջ հատուկ շեշտադրումներ են արված ներկայիս ազգային արժույթի ստեղծման վրա։

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը շնորհավորեց ներկաներին ազգային արժույթի 30-ամյա հոբելյանի առթիվ և ներկայացրեց դրամի ստեղծման պատմությունը, այդ ժամանակաշրջանի մարտահրավերներն ու դժվարությունները։ Թանգարանի դրամագիտության բաժնի ղեկավար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ բացի ազգային արժույթի 30-ամյակից, կարող ենք ասել, նշում ենք նաև դրամի մոտ 2100-ամյակը՝ հաշվի առնելով Տիգրան Մեծի դրահմաների թողարկման սկիզբը։

Ցուցադրությունում ներկայացված են մոտ 600 նմուշներ, որում տեղ են գտել դրամի ստեղծման հետ կապված դեռևս չցուցադրված բացառիկ նմուշներ, Աշոտ Մանուկյանի կողմից արված դրամների էսքիզներ, ինչպես նաև կարևոր նմուշներ ՀՀ Կենտրոնական բանկի հավաքածուից։