Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհավաքագրի ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վկայությունները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է հաստատվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ներկայացրած հայտը: Ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է ձեռք բերել թվով 27 անուն սարք: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Իրականացվելիք ծրագիրը, ուղղված լինելով թանգարան-ինստիտուտի արդիական տեխնիկական միջոցներով վերազինմանը, թույլ կտա.

Ա. Նորովի խթանել բանավոր պատմությունների (Oral History) ենթագիտակարգը:

Բ. Շարունակաբար հավաքագրել և հետազոտել Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների 2-րդ, 3-րդ և 4-րդ սերունդների բանավոր պատմությունները՝ նախատեսվող համապատասխան շտեմարանի համալրման համար: Դաշտային, փաստահավաքչական աշխատանքների առավել համակարգված, ճիշտ կազմակերպումը պահանջում է այդ բոլոր մեծարժեք տվյալների որակյալ տեսաձայնագրում, մշակում ու ամբարում:

Գ. Հավաքագրել և հետազոտել Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները, որոնք կարող են նպաստել ոչ միայն գիտական ուսումնասիրություններին, այլև իրավական գործընթացներին:

Ծրագրի իրականացման արդյունքում ՀՑԹԻ-ն հնարավորություն կստանա, բարձրացնել կատարվող գիտական հետազոտությունների տեսանելության մակարդակը, խթանել համագործակցությունը հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների և անհատ հետազոտողների հետ։ Նախագիծը կնպաստի նաև ՀՑԹԻ կրթական և մշակութային ծրագրերի իրականացմանը։