Միջազգային քրեական դատարանում քննարկել են Հայաստանի համար կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերը

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Միջազգային քրեական դատարանում Դատարանի մասնակից պետությունների դեսպանների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել Դատարանի արդյունավետության բարձրացման, Հայաստանի համար կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերի և առաջիկայում կայանալիք Մասնակից պետությունների ասամբլեայի շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը։

«Նիդերլանդների դեսպան Հենկ Կոր ֆան դեր Կվաստի և Հարավային Կորեայի դեսպան Հյոնգ-չան Չոյի աջակցությամբ Միջազգային քրեական դատարանում տեղի ունեցավ քննարկում՝ դեսպան Վիկտոր Բիյագովի և Դատարանի մասնակից պետությունների դեսպանների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանի դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին որոշումը պայմանավորված է համընդհանուր արժեքների, բազմակողմ քաղաքականության և արդարադատության նկատմամբ անկեղծ հավատով։

Դեսպան Վիկտոր Բիյագովը վստահեցրեց գործընկերներին անպատժելիության դեմ պայքարում ոչ մի ջանք չխնայելու Հայաստանի աներկբա հանձնառության մասին։

Գործընկերները ողջունեցին Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը՝ որպես միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացմանն ուղղված կարևոր քայլ։ Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Միջազգային քրեական դատարանի արդյունավետության բարձրացման, Հայաստանի համար կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերի և առաջիկայում կայանալիք Մասնակից պետությունների ասամբլեայի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։