Ամուսինը սպառնացել է սպանել 11 ամսական երեխային

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ա․Վ․-ն ամուսնացել է Գավառ քաղաքի բնակչի հետ 2020 թվականի նոյեմբերին։ Ամուսնության առաջին ամիսները հաշտ են անցել, առանց բռնության։ Այնուհետև երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ էլ սկսվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ խանդի դրսևորումները։ Կինը չի տիրապետել ռուսերենին, ուստի ամուսնու ուղեկցությամբ է ամենուր գնացել,  անգամ գնումներ կատարելու։

Միասին փողոցում քայլելիս ևս ամուսինը խանդելու պատճառներ է գտել, կնոջը մեղադրել է անցորդ տղամարդկանց «ուրիշ ձև նայելու» համար։ Որոշ ժամանակ անց կինը սովորել է ռուսերեն և սկսել է միայնակ գնալ խանութ, որից հետո ամուսինը սկսել է նրան մեղադրել նրանում, թե իբր կնոջ հետևից անծանոթ տղամարդ է քայլում։

Խանդը շարունակվել է նաև հայրենիք վերադառնալուց հետո։ Ամուսինը զրկել է կնոջը հեռախոսից ազատ օգտվելու իրավունքից, կինն ընտանիքի անդամների հետ զրուցել է միայն իր ներկայությամբ։ «Ինքը ծրագիր էր քաշել իմ հեռախոսի մեջ, որ ձայնագրեր իմ բոլոր խոսակցությունները»,- դատարանում պատմել է կինը։ Իսկ 2022թ. օգոստոս ամսից սկսած արգելել է կնոջը շփվել իր հարազատների հետ, սոցիալապես մեկուսացրել է նրան, աշխատանքի գնալիս տան դուռը կողպել է կնոջ վրա, նրան փակի տակ պահել։

Ամուսինը խանդել է կնոջը նաև հարազատ հորեղբոր նկատմամբ, արգելել է վերջինիս  այցելել իրենց տուն, կնոջը ստիպել է ասել, թե նա կապ է ունեցել իր հորեղբոր հետ, հակառակ դեպքում սպառնացել է, թե կսպանի 11 ամսական փոքրիկին։ «Երեխային օդ էր բարձրացրել, ասում էր կգցեմ գետնին, կտամ-կսպանեմ, եթե չասես, որ հոպարը քեզ հետ տենց բան ա արել։ Ես ստիպված ասել եմ, որ նման բան ա եղել»,- իր ցուցմունքում նշել է կինը։

Նրա խոսքով՝ ամուսինը պարբերաբար սպառնացել է իրեն, մի անգամ էլ դանակն է դրել կոկորդին․ «Ինձ ասում էր՝ դու ասա, որ տենց բան եղել ա, ես քեզ էնքան պիտի տփեմ, մինչև հիվանդություն ձեռք բերես, մեռնես»,- պատմել է կինը։

Ա․Վ․-ն ընդունում է, որ ինքը սխալ է գործել, որ զրպարտել է ամուսնու հորեղբորը, սակայն ընդգծել է, որ դա արել է սպառնալիքների ներքո։ Որոշ ժամանակ անց կինը կրկին պնդել է, որ որևէ կապ չի ունեցել ամուսնու հորեղբոր հետ։ Այս անգամ էլ ամուսինը պահանջել է, որպեսզի կինը մազերը կտրի՝ որպես իր խոսքերի ապացույց․ «Ասում էր՝ եթե ճիշտ ես ասում, որ նման բան չի եղել, մազերդ կտրի»։

Կինը դատարանում ցույց է տվել իր անձնագրի նկարը, որում երևում է, որ նա երկար մազեր է ունեցել։ Ամուսինը ստիպել է, որ կինն իր ձեռքով կտրի իր երկար մազերը, որպեսզի պակաս կանացի լինի․ «Ասում էր՝ պիտի կանացի տեսք չունենաս, որ քեզ ոչ մեկ չնայի,- պատմել է կինը,- զրո համարով կտրեցի մազերս, հետո ինքը դզեց, ասում էր՝ հավասարեցնեմ, որ նորմալ աճի»։

Իսկ 2023 թվականի հունվարի 6-ին ամուսինը վառարանի երկաթյա կրակխառնիչով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մերձավոր ազգականի առողջությանը թեթև մարմնական վնաս հասցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ) և նյութական կախվածության մեջ գտնվող մերձավոր ազգականի նկատմամբ հոգեկան ներգործություն ունենալու համար (194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետեր): Ներկայումս ամուսիններն ամուսնալուծված են։

Տղամարդը նախորդ դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ ընդունում է, որ «փեջի շշով» հարվածներ է հասցրել կնոջը, սակայն մազերը կտրելու դրվագի վերաբերյալ անհամաձայնություն ունի։

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրում։ Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 5-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի

Ընտանեկան բռնության գործերի վերաբերյալ Factor.am-ի մյուս հրապարակումները կարդացեք հետևյալ հղումներով՝

7 տարի ազատազրկում՝ ընտանեկան բռնության համար

Վերաքննիչ դատարանը մերժել է կնոջը հետապնդած տղամարդու բողոքը

Կնոջը մորթել ցանկացող տղամարդն ազատության մեջ է

Ամուսնու բռնությունից պաշտպանվող կնոջ դեմ քրեական վարույթ են հարուցել