7 տարի ազատազրկում՝ ընտանեկան բռնության համար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 7 տարվա ազատազրկման է ենթարկել կնոջ, զոքանչի և աներոջ նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող Վ․Ա․-ին։ Մեղադրյալը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 5, 4 և 1 տարի ժամկետով ազատազրկման, սակայն հանցագործությունների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով տղամարդու նկատմամբ նշանակվել է վերջնական պատիժ՝ ազատազրկում 7 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ սույն գործի քննությունը սկսվել էր դեռևս 2017 թվականին, մեղադրյալը կալանքի տակ է սկսած 2018 թվականի հուլիսի 4-ից։ Մինչ այդ նա կալանքի տակ է եղել ևս 7 ամիս 19 օրով։ Կալանքի տակ գտնվելու օրերը հանվելու են դատավճռով սահմանված ազատազրկման օրերից, ինչը նշանակում է, որ մեղադրյալը շուտով կհայտնվի ազատության մեջ։ Սա սարսափեցնում է մեղադրյալի նախկին կնոջն ու երեխաներին։ «Էրեխեքը վախենում են իրենից, չեն ուզում բացարձակ ոչ մի շփում իր հետ»,-Factor.am-ին ասել էր բռնարարի նախկին կինը՝ Ի․Ա․-ն։ Կնոջ հիմնական մտավախությունն այն է, որ նախկին ամուսինը կարող է դարձյալ բռնություն գործադրել իր և իր ընտանիքի նկատմամբ։

Դատավճռով Վ․Ա․-ից հօգուտ տուժողների բռնագանձվել է 297 հազար և 364 հազար ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։ Ծեծի հետևանքով կնոջ հարազատները առողջական լուրջ խնդիրների առջև են կանգնել և դիմել են բուժհաստատություններ, որտեղ արված վճարումների գումարն էլ բռնագանձվելու է բռնարարից։

Վ․Ա․-ից նաև հօգուտ ՀՀ պետական բյուջեի է բռնագանձում արվելու դատական ծախսերի համար՝ 283,920 դրամ։ Այս գումարը ներառում է դատահետքաբանական և դատակենսաբանական համալիր և կրկնակի դատաբժշկական փորձաքննությունների կատարման արժեքը։
Մեղադրյալը Ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերադաս ատյանի որոշմանը կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում։

Արման Ղարիբյան

Նկարզարդումը՝ Ելենա Ակոջյանի

Ընտանեկան բռնության գործերի վերաբերյալ Factor.am-ի մյուս հրապարակումները կարդացեք հետևյալ հղումներով՝

Ամուսնու բռնությունից պաշտպանվող կնոջ դեմ քրեական վարույթ են հարուցել

«Փեջի շշով» ծեծել է կնոջը, ստիպել կտրել մազերը

Դատախազը բողոքարկել է ազատության մեջ մնացած բռնարարի գործով վճիռը

Մոխրաման, հատակի փայտ, վինտիլյատոր․ տուժողը պատմեց՝ ինչ առարկաներով է իրեն հարվածել նախկին ամուսինը