Մոսկվան պատրաստ է Երևանի հետ բոլոր հարցերը լուծել կառուցողական ձևով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ է ժամանելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ «Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի …

