Դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված հանրային քննարկումները շարունակվում են: Այս մասին տեղեկցնում են ԲԴԽ-ից։ Այսօրվա քննարկման թեման վերաբերում էր ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա խնդիրների վերհանմանը և դրանց վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին: Նախատեսվող բարեփոխումներով, ի թիվս այլնի, առաջարկվում է լրացնել առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի շրջանակը, սահմանել դատական վարույթի դռնբաց կամ դռնփակ կարգով անցկացման հնարավորությունը, …