Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոն ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին նա հայտնել է X-ում գրառմամբ։

«Ապշեցուցիչ է տեսնել, թե որքան մոտ են երկու կողմերի ռազմական դիրքերը բնակավայրերի վերևում։ Ողջունելի է ԵՄ որոշումը Հայաստանում առաքելության անձնակազմի ավելացման մասին։ Գործողություններն ամբողջ սահմանի երկայնքով կարող են միայն նպաստել կայունությանը: Գյուղացիները դեռ լսում են հաճախակի կրակոցներ, սակայն վերջին ամիսներին զոհերի թիվը նվազել է»,- գրել է Էրոն։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի համագործակցությունն առաքելության հետ կարող է զգալիորեն բարելավել կայունությունը։

«Եթե և՛ Բաքուն, և՛ Երևանը ներգրավեն ԵՄ դիտորդական առաքելությանը, այն կարող է օգնել կանխել միջադեպերն ու տալ անդրսահմանային նախագծերում համագործակցության մեկնարկը։ Ճգնաժամային խումբը երկու կողմերին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ սահմանների սահմանազատմանը»,- գրել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը։

Էրոն հավելել է, որ արևմտյան գործընկերների՝ զարգացումները դիտարկելու ջանքերը կարևոր միջոց են բանակցությունների պայմաններ ստեղծելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Կոմֆորտ Էրոյին: Հանդիպման ընթացքում մտքեր էին փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Էմմա Չոբանյան