Իսրայելը ԱՄՆ-ից կստանա մի քանի տասնյակ հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկեր, որոնք ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմից առաջ Պենտագոնը պատրաստվում էր փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին Axios-ին հայտնել են իսրայելցի երեք պաշտոնյաներ։ Աղբյուրների խոսքով՝ զինամթերքն անհրաժեշտ է եղել Իսրայելի պաշտպանության բանակին Գազայի հատվածում ցամաքային գործողության, ինչպես նաև ռազմական հակամարտության սրման և այնտեղ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման …

