ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 14-ին գյումրեցի 33-ամյա մի երիտասարդ իր կողմից շահագործվող «Օպելով» համաքաղաքացի երեք ընկերների հետ մեկնելու են Երևան՝ վճարային տերմինալներից գողություն կատարելու․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ, դեկտեմբերի 15-ին, ժամը 5.50-ին, …

