«Դաշույն» արտադրական կոոպերատիվին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, …

