Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելին կոչ է արել դադարեցնել երեխաների և կանանց սպանությունները Գազայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնն ասել է BBC-ի հետ հարցազրույցում: Մակրոնն ասել է, որ ռմբակոծության համար «ոչ մի արդարացում» չկա: «Ընդունելով Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, մենք կոչ ենք անում նրանց դադարեցնել այս ռմբակոծությունը Գազայում»,-ասել է Մակրոնը: Բայց նա նաև ընդգծել է, …

