Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 7-13-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 8-10-ը և 12-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 8-ին, 9-ին և 13-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 13-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 7-10-ը։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում սեպտեմբերի 7-9-ը, 12-ին, 13-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի …

