Մոսկվայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական հետապնդման ենթարկված երկու տղամարդու զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը։ Նոր օրենքով այս կերպ հնարավոր է զրկել քաղաքացիությունից, գրում է Կոմերսանտը։ Տղամարդիկ ՌԴ քաղաքացի են դարձել օրենքով սահմանված կարգով։ Նրանցից մեկին բերման են ենթարկել Ժուլեբինոյում, նրա մոտ հայտնաբերել են մեֆեդրոնի 19 փաթեթ։ …

