Ռուսաստանում առաջին անգամ քաղաքացիությունից զրկել են հանցագործության համար

Լուրեր

07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մոսկվայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար քրեական հետապնդման ենթարկված երկու տղամարդու զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը։ Նոր օրենքով այս կերպ հնարավոր է զրկել քաղաքացիությունից, գրում է Կոմերսանտը։

Տղամարդիկ ՌԴ քաղաքացի են դարձել օրենքով սահմանված կարգով։ Նրանցից մեկին բերման են ենթարկել Ժուլեբինոյում, նրա մոտ հայտնաբերել են մեֆեդրոնի 19 փաթեթ։ Երկրորդին ձերբակալել են Կոսինսկոյե խճուղում՝ նույն սինթետիկ թմրամիջոցի մեկ փաթեթով։ Նրանք պատասխանատվության են ենթարկվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահպանելու, փոխադրելու և արտադրելու հոդվածով (ՌԴ ՔՕ 228-րդ հոդվածի 2-րդ մաս):

«Բացի այդ, սույն տղամարդկանց առնչությամբ որոշումներ են կայացվել՝ դադարեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը։ Նրանցից առգրավվել են ռուսական վավեր անձնագրերը»,- հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերից Ռուսաստանում գործում է օրենք ձեռք բերված քաղաքացիությունից զրկելու մասին՝ ՌԴ զինված ուժերի մասին կեղծիքներ տարածելու, բանակը վարկաբեկելու, ծանր հանցագործությունների, ինչպես նաև Ռուսաստանի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող գործողությունների, դասալքության և ծայրահեղականություն կոչերի համար։

Քրեական հոդվածների ցանկը, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիությունից զրկման, 60 կետից է կազմված։