«Ինչ եք արել, որ». Անդրեասյանի՝ 80 տոկոս վեթինգի մասին գրառման արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Հայաստանում վեթինգն այլևս իրականությո՞ւն է․ ըստ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի՝ այո։ ԲԴԽ նախագահն այս մասին հայտարարեց այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում՝ «Ի՞նչ եք արել, որ․․․» վերտառությամբ գրառմամբ։ Հարցն օրեր առաջ Factor TV-ն էր ուղղել Անդրեասյանին։

ԲԴԽ նախագահն արդեն 3-րդ օրն է՝ փորձում է պատասխանները հնչեցնել ֆեյսբուքյան էջում։ Անդրեասյանը, այսպես ասած, «հաշվետվողական» 3-րդ գրառմամբ պնդում է, որ վեթինգն 80 տոկոսով իրականացված է։ Ըստ ԲԴԽ նախագահի՝ ներկայում պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո:

«Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակում 2018-2022 թվականներին տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։ Մեկ այլ կարևոր վիճակագրություն. հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում»,- նշվում է գրառման մեջ։

Հատկանշական է, որ վեթինգի նախնական պատկերացումն այն էր, որ դրա կիրառմամբ Հայաստանի դատական համակարգում կզտվեն բարեվարքությամբ աչքի չընկած ու կոռուպցիոն կապեր ունեցող դատավորները, այնինչ, ինչպես ցույց է տալիս ԲԴԽ վիճակագրությունը, դատավորների լիազորությունների ժամկետները հիմնականում դադարեցվում են իրենց կողմից կայացված այս կամ այն որոշման կամ էլ պարզապես յուրային չհամարվելու համար։

Վերջին մեկ տարվա ընթացքում լիազորությունները դադարեցված դատավորների թվում է նաև Երևան քաղաքի ընդահանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը, որի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։

2019 թվականին, այդ ժամանակ դեռևս անկախ փորձագետ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ևս կարևորում էր վեթինգի իրականացումը՝ ընդգծելով՝ դրանով պետք է զբաղվեն վստահելի մարդիկ։

2023 թվականի դրությամբ՝ վեթինգի մասին Անդրեասյանի պատկերացումները, ըստ էության, տարբերվում են 2019 թվականին Անդրեասյանի ուրվագծած վեթինգից։

Միջազգային իրավունքի փորձագետ Հասմիկ Հարությունյանը տարակուսած է Անդրեասյանի այսօրվա գրառումից․ փորձագետի կարծիքով՝ վեթինգ տեղի չի ունեցել, ավելին՝ այն տապալվել է։

Հեղափոխական իշխանության կողմից դատավորների բարեվարքության ստուգումը ևս չի անցել առանց խախտումների։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ուսումնասիրություն է իրականացրել և այս մասով հետաքրքիր պատկեր արձանագրել։

«Ի՞նչ եք արել, որ․․․» հարցը շարունակում է արդիական մնալ․ Factor TV-ն կշարունակի հետամուտ լինել վեթինգի մասին հնչած խոստումների և իրական քայլերի անհամապատասխանությունները վեր հանելու հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան