Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Դավիթ Հարությունյանի գործի քննության ընթացքում վերջինի փաստաբանները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ Խորհուրդը ցանկանում է օր առաջ ավարտել այդ գործի քննությունը: Պաշտպանները, մասնավորապես, նշել են, որ իրենց ողջամիտ ժամանակ չի տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար, սահմանափակվել է իրենց` միջնորդություններ ներկայացնելու ժամանակահատվածը, ընդհուպ Խորհուրդը, թույլ չտալով ավարտել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին …